ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐ
«Գործընկերություն և ուսուցում» (ԳՈՒՄ) ՀԿ-ն 2000 թվականին հիմնադրված տեղական շահույթ չհետապնդող կազմակերպություն է հետևյալ առաքելությամբ` կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության զարգացման:
ԳՈՒՄ ՀԿ-ն աջակցում է Հայաստանում քաղաքացիական հասարակության առաջընթացին` նպաստելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների(ՔՀԿ), կրթական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների/ՏԻՄ/ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործընթացներին:
ԳՈՒՄ ՀԿ-ն Հայաստանում հայտնի է որպես ծառայություն մատուցող առաջատար կազմակերպություն: ԳՈՒՄ ՀԿ-ն ծառայություններ է մատուցում 2003թ. իր հիմնադրած ԳՈՒՄ ՍՊԸ-ի միջոցով: ՀԿ-ն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր և մատուցել ծառայություններ` ուղղված կրթական /կառավարում, ուսուցման նոր մեթոդներ, մասնագիտական…/ և համայնքային ոլորտների հիմնախնդիրների լուծմանը, համայնքների զարգացման ռազամավարությունների մշակմանը, ինչպես նաև հանդես եկել հասարակության տարբեր խմբերի շահերի պաշտպանության նախաձեռնություններով:
2009թ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն հավաստագրվել է ՔԻ-ի կազմակերպության կողմից, որը գնահատել է իր գործընկեր կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացման համապատասխանությունը միջազգային չափանիշներին: Գնահատումն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ և ՔԻ-ի մասնագետների կողմից` ըստ վեց հիմնական ոլորտների, որոնք ներառում են` կազմակերպության կառավարում և ղեկավարում, ֆինանսական կայունություն, արտաքին կապեր, ծառայությունների մատուցում և որակի վերահսկում, մարդկային և նյութական ռեսուրսների կառավարում, ֆինանսական կառավարում և դրամաշնորհների ղեկավարում:
«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն հավաստագրում ստացավ` ևս մեկ անգամ հաստատելով իր համբավը որպես միջազգային չափանիշներով աշխատող հուսալի և առաջատար կազմակերպություն:
Իր գործունեության աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով 2013թ. ԳՈՒՄ ՀԿ-ն գրասենյակ է բացել նաև Երևան քաղաքում՝ համալրելով աշխատակազմը նոր անդամներով ու պրակտիկանտներով:
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Կրթություն և համագործակցություն` հանուն քաղաքացիական հասարակության
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Լավ մարդիկ են մատուցում որակյալ ծառայություններ թիրախներին
ՄԵՐ ԿԱՐԳԱԽՈՍԸ
Համագործակցենք այսօր վաղվա համար