ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ§ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
(Նոր խմբագրություն)
Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր
1.1 ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ քաղաքացիական հասարակությանը և կրթությանը աջակցող հասարակական կազմակերպությունը /այսուհետև` Կազմակերպություն/, ոչ առևտրային կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` իրենց ոչ կրոնական, հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու հասարակության առանձին խմբերին նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:
1.2 Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
1.3 Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը:
1.4 Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
1.5 Կազմակերպության անվանումն է`
Հայերեն լրիվ` ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ քաղաքացիական հասարակությանը և կրթությանը աջակցող հասարակական կազմակերպություն,
կրճատ` ԳՈՒՄ ՀԿ
ռուսերեն լրիվ` Партнерство и обучение общественная организация содействующая гражданскому обществу и образованию НПО
կրճատ` П и О НПО
անգլերեն լրիվ` PARTNERSHIP & TEACHING non-governmental organization for civil society and education
կրճատ` P & T NGO
1.6 Կազմակերպության գտնվելու վայրն է` ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս, Նարեկացի 13/14