ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Գործընկերություն և ուսուցում՚/ԳՈՒՄ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ-ին կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության առաքելությամբ: Կազմակերպության գործունեության երեք հիմնական ոլորտներն են՝
Կրթական զարգացում
⇒ Աջակցել ՀՀ-ում կրթական բարեփոխումներին
⇒ Աջակցել կրթական համակարգի ժողովրդավարացմանը
⇒ Աջակցել չափահասների համար շարունակական կրթության ապահովմանը
Համայնքային զարգացում
⇒ Աջակցել համայնքային ոչ ֆորմալ խմբերի ձևավորմանը
⇒ Նպաստել ՏԻՄ-երի և համայնքային ոչ ֆորմալ երիտասարդական խմբերի կարողությունների զարգացմանը
⇒ Խրախուսել համայնքաբնակների մասնակցությունը համայնքային խնդիրների բացահայտման և լուծման գործընթացներում
ՔՀԿ զարգացում
⇒ Աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների/ՔՀԿ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը
⇒ Մատուցել համապատասխան ծառայություններ ՔՀԿ-ներին օգնելու նրանց իրականացնելու և հասնելու իրենց ռազմավարական նպատակներին
⇒ Նպաստել համայնքային զարգացմանն ու համայնքային հիմնախնդիրների լուծմանը տեղական և ազգային մակարդակներում
2009թ. «Գործընկերություն և ուսուցում՚ ՀԿ–ն հավաստագրվել է որպես ծառայություն մատուցող կազմակերպություն Քանունթերփարթ Ինթերնեշնլ/ՔԻ միջազգային կազմակերպության կողմից, որը գնահատել է իր գործընկեր կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացման համապատասխանությունը միջազգային չափանիշներին: Գնահատումն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ՔԻ–ի մասնագետների կողմից` ըստ վեց հիմնական ոլորտների, որոնք ներառում են` կազմակերպության կառավարում և ղեկավարում, ֆինանսական կայունություն, արտաքին կապեր, ծառայությունների մատուցում և որակի վերահսկում, մարդկային և նյութական ռեսուրսների կառավարում, ֆինանսական կառավարում և դրամաշնորհների ղեկավարում:
«Գործընկերություն և ուսուցում՚ ՀԿ-ն ծառայություններ է մատուցում անմիջականորեն և իր կողմից հիմնադրված ԳՈՒՄ ՍՊԸ-ի միջոցով (2003թ.), որի 100% սեփականատերն է:
- ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակազմը բաղկացած է 14 հոգուց՝ ներառյալ պայմանագրային աշխատակիցներ/ մարզային և համայնքային համակարգողներ: ՀԿ-ն ունի երկու գրասենյակ՝ Գորիսում և Երևանում:
- ԳՈՒՄ ՀԿ-ի գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Շիրակի, Արարատի, Կոտայքի մարզերը և Երևան քաղաքը:
ԳՈՒՄ ՀԿ-ն աշխատում է՝
Սյունիքի մարզի 47, Վայոց ձորի մարզի 15, Գեղարքունիքի մարզի 18, Տավուշի մարզի 51, Լոռու մարզի 13, Արագածոտնի մարզի 10, Շիրակի մարզի 5, Արարատի մարզի 21, Կոտայքի մարզի 8 համայնքների և Երևան քաղաքի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի հետ, որոնցից 52-ը սահմանամերձ համայնքներ են: