«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում ս/թ. մարտի 23-ին Տեղ բնակավայրում տեղի է ունեցել «Համայնքային անկյուն» երիտասարդական ռեսուրս կենտրոնի բացման արարողությունը։
Մասնակիցներից յուրաքանչյուրին տրամադրվել է հավաստագիր «Համայնքային զարգացում և մասնակցություն», «Առաջնորդություն», «Կամավորություն», «Շահերի պաշտպանություն» և «Մոնիտորինգային հմտություններ» թեմաներով դասընթացներին մասնակցության համար։
Հանդիպմանը ներկա էին «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը, Տեղի համայնքապետարանի ներկայացուցիչ Նազիկ Բաղդասարյանը։
Ծրագրի նպատակն է բարձրացնել Տեղ խոշորացված համայնքի երիտասարդների դերն ու մասնակցությունը համայնքային զարգացման գործընթացներում՝ կարևորելով քաղաքացիական կրթությունը, մասնակցությունը և կարողությունների զարգացումը:
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։