«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԻՐԵՆՑ ԱՊԱԳԱՅԻ»
ԾՐԱԳԻՐ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ»
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
#դու_տեղյակ_լինելու_իրավունք_ունես
«Հանրային կյանքում և տեղական ինքնակառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվածության գնահատում» հետազոտության արդյունքների վերաբերյալ զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորիհի շրջանակում «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից: Դրա բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության և/կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեսակետները:
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
- Բացահայտել Գորիս խոշորացված համայնքում հանրային կյանքում և տեղական ինքնակառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվածության մակարդակը
- Պարզել, թե որքանով են երիտասարդները ներգրավված համայնքային մակարդակում քաղաքականությունների մշակման, իրականացման և գնահատման ոլորտներում:
«Հանրային կյանքում և տեղական ինքնակառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվածության գնահատում» հետազոտության արդյունքների ամբողջական զեկույցը կարող եք բեռնել հետևյալ հղմամբ՝
«Հանրային կյանքում և տեղական ինքնակառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվածության գնահատում» հետազոտության արդյունքների զեկույց