«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի ծառայությունների առանձին բլոկը վերաբերում է ծրագրերի վերահսկմանը և գնահատմանը:  Այս ոլորտում «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն առաջարկում է թե ուսումնական ու խորհրդատվական ծառայություններ, թե անմիջական վերահսկման ու գնահատման ծառայություններ: Վերջին տարիների ընթացքում  «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն իրականացրել է շուրջ տասը ծրագրերի հետազոտություն և գնահատում` Վորլդ Վիժն Հայաստանի և այլ կազմակերպությունների պատվերով:

«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի աշխատակիցները և փորձագետները ունեն ավելի քան 100 ծրագրերի մոնիտորինգի ու գնահատման փորձ, համապատասխան կրթություն և վերապատրաստման դասընթացներ են անցել մոնիտորինգի ու գնահատման բնագավառում, հանդիսանում են ծրագրերի գնահատման միջազգային ցանցերի անդամ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կամ հարցերի դեպքում դիմեք «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կազմակերպության զարգացման և դասընթացների ղեկավար Աննա Ավետիսյանին +374 94 19 55 84 հեռախոսահամարներով կամ [email protected] էլ. փոստով: