«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն մեծ փորձ ունի հետազոտությունների իրականացման բնագավառում և իր ծառայություններն է առաջարկում այս ոլորտում: Վերջին տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է մի շարք հետազոտություններ ծրագրերի գնահատման, մարդկային ռեսուրսների կառավարման, քաղաքացիական հասարակության զարգացման բնագավառներում:

Ընդհանուր առմամբ, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն և իր աշխատակիցները ունեն մոտ 20 հետազոտությունների կազմակերպման, իրականացման և վերլուծության փորձ, ընդ որում մենք իրականացում ենք թե քանակական և թե որակական հետազոտություններ, իսկ այս ոլորտում ներգրավված մեր աշխատակցիները և փորձագետները համապատասխան մասնագիտական կրթություն և վերապատրաստման դասընթացներ են անցել սոցիոլոգիայի բնագավառում:

«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն առաջարկում է մասնավորապես հետևյալ հետազոտական և վերլուծական ծառայությունները.

  • Աշխատակիցների կարծիքի ու կարիքների բացահայտման հարցում,
  • Ծրագրերի գնահատման համար իրականացվող հարցումներ, հարցազրույցներ,
  • Քաղաքացիական հասարակության ոլորտում ուսումնասիրություններ,
  • Հարցաթերթերի մշակում և փորձարկում,
  • Իրականացված հետազոտությունների տվյալների վերլուծություն,
  • Այլ ոլորտներում հետազոտություններ և վերլուծություններ` ըստ պատվերի:

Ցանկացած հետազոտության իրականացման դեպքում «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն ներկայացնում է նաև առաջարկների մաս` պատվիրատու կազմակերպության կարիքներին առավել արդյունավետ արձագանքելու համար:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կամ հարցերի դեպքում դիմեք «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կազմակերպության զարգացման և դասընթացների ղեկավար Աննա Ավետիսյանին +374 94 19 55 84 հեռախոսահամարներով կամ [email protected] էլ. փոստով: