Գործընկերություն եւ ուսուցում/ԳՈՒՄ ՀԿ-ն 2003թ.-ին հիմնադրել է ԳՈՒՄ ՍՊԸ-ն: Այն  ստեղծվել է կազմակերպության ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով:

ԳՈՒՄ ՍՊԸ-ն մատուցում է ծառայություններ ԳՈՒՄ ՀԿ-ի ռազմավարական երեք նպատակային խմբերի (քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, կրթական ոլորտի հաստատություններ  և ՏԻՄ) համար:

ԳՈՒՄ ՍՊԸ-ն տրամադրում  է խորհրդատվություններ հետեւյալ թեմաներով`

  • ՇՊ/ՀՀԿ ռազմավարության մշակում
  • ՇՊ քարոզարշավի պլանավորում
  • ՀԿ ռազմավարական պլանի մշակում
  • Ուժային քարտեզի կազմում
  • Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Կազմակերպության կառավարման համակարգի բարելավում
  • Համայնքային զարգացում

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կամ հարցերի դեպքում դիմեք «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կազմակերպության զարգացման և դասընթացների ղեկավար Աննա Ավետիսյանին +374 94 19 55 84 հեռախոսահամարներով կամ [email protected] էլ. փոստով: