ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ§ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(Նոր խմբագրություն)

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր     Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր

1.1 ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ  քաղաքացիական հասարակությանը և կրթությանը աջակցող հասարակական կազմակերպությունը /այսուհետև` Կազմակերպություն/, ոչ առևտրային կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով  սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` իրենց ոչ կրոնական, հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու հասարակության առանձին խմբերին նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:

1.2 Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

1.3  Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը:

1.4 Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

1.5 Կազմակերպության անվանումն է`

Հայերեն լրիվ` ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ քաղաքացիական հասարակությանը և կրթությանը աջակցող հասարակական կազմակերպություն,

կրճատ` ԳՈՒՄ ՀԿ

ռուսերեն լրիվ` Партнерство и обучение общественная организация содействующая гражданскому обществу и образованию НПО

կրճատ`  П и О НПО

անգլերեն լրիվ`  PARTNERSHIP & TEACHING non-governmental organization for civil society and education

կրճատ`  P & T  NGO

1.6 Կազմակերպության գտնվելու վայրն է` ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս, Նարեկացի 13/14

ԿԱՆՈՆԱԴՐՈԻԹՅՈՒՆ