ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. ԳՈՒՄ ՀԿԻ ՄՇԱԿԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ` ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԳԻՐ

«Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպությունը (ԳՈւՄ ՀԿ) 10-ամյա, Հայաստանի հարավում ակտիվ գործունեություն իրականացնող, ՀՀ-ում ընթացող ժողողովրդավարական և կրթական բարեփոխումների գործընթացներում վճռորոշ դերակատարում ունեցող, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ծառայություն մատուցող, դրամաշնորհներ կառավարող կազմակերպություն է:

ԳՈՒՄ ՀԿ-ն նպաստել է հարավային Հայաստանում գրանցված և գործող ՔՀԿ-ների շահերի պաշտպանության և կազմակերպական կարողությունների զարգացմանը` նրանց  դարձնելով ավելի կենսունակ և տեղական մակարդակներում հանրային քաղաքականություն ձևավորող միավորներ:

ԳՈՒՄ ՀԿ-ն շարունակում է իրականացնել նաև կրթական բարեփոխումներին առնչվող ծրագրեր: Հենց այդ նպատակն էր հետապնդում «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության Հայաստանի մասնաճյուղի աջակցությամբ իրականացված «Թափանցիկ և հաշվետու դպրոց» նախաձեռնությունը  ¥2008թ. նոյեմբերից մինչև 2009թ. սեպտեմբեր¤:  Ծրագիրն  իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզի 6 հանրակրթական դպրոցներում (Կապանի թիվ 1 և թիվ 9, Մեղրիի թիվ 1, Սիսիանի թիվ 2, Գորիսի թիվ 6, Տեղի թիվ 1):

Ծրագրի նպատակն էր` նպաստել Սյունիքի մարզի հանրակրթական հաստատությունների կառավարման մարմինների /մանկավարժական, աշակերտական, ծնողական խորհուրդներ /թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների /ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը:

Ծրագրի ընթացքում, որպես արդյունք, նախագծվել և մշակվել են դպրոցների կառավարման մարմինների կանոնադրությունների ուղեցույց-ընթացակարգեր`  կոչված ապահովելու միջնակարգ դպրոցների կառավարման մարմինների ֆինանսական, տնտեսական և ուսումնական գործառույթների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Ուղեցույց-ընթացակարգերը ներդրվել են Սյունիքի մարզի նշյալ 6 փորձարարական դպրոցներում, բարձրացել է հանրային իրազեկությունը` մշակված ուղեցույց-ընթացակարգերի վերաբերյալ,  փորձարարական դպրոցներում դրանք ներդնելուց, փորձագիտական լայնամասշտաբ լսում-դիտարկում-քննարկումներից, վերամշակում-լրացումներից հետո ընթացակարգերը ներկայացվել են ՀՀ Կրթության և գիտության նախարարություն և Կրթության ազգային ինստիտուտ:

2009թ. հոկտեմբերի 20-ին Կրթության ազգային ինստիտուտի /թիվ Ա-01/438/  որոշմամբ երաշխավորվել է  խորհրդակցական մարմինների (մանկավարժական խորհուրդ, ծնողական խորհուրդ, աշակերտական խորհուրդ) կանոնադրությունների կիրառման ուղեցույցների գործածությունը հանրակրթական դպրոցներում: