ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ ՀԱՄԱՏԵՂ ՆԵՐԴՐՄԱՄԲ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԾՐԱԳԻՐԸ
Սույն թվականի հուլիսի 4-ին Սյունիքի մարզի Գորայք և Վայոց Ձորի մարզի Սարավան խոշորացված համայնքներում տեղի ունեցած ծրագրի ներկայացման հանդիպումներով ազդարարվեց «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ իրականացվող «Համայնքային զարգացում՝ համատեղ ներդրմամբ» համայնքային զարգացման ծրագիրը:
Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել համայնքային զարգացման գործընթացներում Գնդեվազ, Սարավան, Գորայք գյուղական բնակավայրերի կախվածությունը հանքարդյունաբերությունից: Մեծացնել համայնքների մասնակցությունը իրենց առաջնային խնդիրների լուծման գործում՝ ներգրավելով պետական, հանրային, մասնավոր սեկտորներին և խթանելով համագործակցության նոր մեխանիզմներ:
Ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում բարելավելու միջսեկտորալ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր և ՀԿ սեկտորների միջև՝ համաներդրման միջոցով հոգալու համայնքային կարիքները: Ինչպես նաև՝ խթանելու համայնքներում Սոցիալական հաշվետվողականությունը՝ բարելավելով տեղական ինքնակառավարման մարմինների, ավագանիների և համայնքի համագործակցությունը:
Ծրագրի ներկայացման հանդիպումների ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Գորայք խոշորացված համայնքի ղեկավար Ա. Առուստամյանը, «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման սոցիալական մենեջեր Նառա Ղազարյանը և «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը: Ն. Ղազարյանը, իր ողջույնի խոսքում ընդգծելով համայնքային զարգացման գոծընթացներում միջոլորտային համագործակցության զարգացման և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավման կարևորությունը, հայտնեց «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստակամությունը աջակցելու և ներդրումներ կատարելու համայնքային զրգացման այն ծրագրերի իրագործման համար, որոնք կնախաձեռնվեն շահառու համայնքների կողմից և կիրականացվեն միջոլորտային (հանրային-մասնավոր) համագործակցությամբ և ռեսուսների համաներդրմամբ:
Արտաշես Տոռոզյանը, ներկայացնելով ծրագրի բովանդակային բաղկացուցիչ տարրերը, առանձնահատուկ շեշտադրում կատարեց ծրագրի իրականացման միջոցով ակնկալվող արդյունքների վրա՝ նշելով, որ ծրագրի իրականցման շնորհիվ Գորայք, Սարավան, Գնդեվազ համայնքներում ՏԻՄ, Բիզնես և ՀԿ սեկտորների միջև համագործակցության արդյունքում կիրականացվեն համայնքահեն զարգացման ծրագրեր, որտեղ ներդրումները կկատարվել են 50-50% համամասնությամբ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության և այլ կողմերի միջոցով. ՏԻՄ, ՀԿ, համայնք: Ինչպես նաև ձևավոևված համայնքային ակտիվ խմբերը կունենան բավարար կարողություններ՝ հայթայթելու ֆինանսական և այլ միջոցներ, սերտորեն աշխատելու ՏԻՄ-երի հետ՝ ի շահ իրենց համայնքների բարելավման և համայնքային խնդիրների լուծման: