«Հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ»

 

 

ՔՀԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՐՋԱՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿ

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում մեկնարկում է ՔՀԿ կարողությունների զարգացման շրջափուլը, որը կիրականացվի ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի ՔՀԿ-ների  և ոչ ֆորմալ խմբերի համար:

Կարողությունների զարգացման շրջափուլը ներառում է՝

  • Դասընթացներ
  • Անհատական և խմբային խորհրդատվություններ
  • Քոչինգ
  • Սեմինար-քննարկումներ
  • Ֆորումներ
  • Համաժողովներ

Ծրագրի շահառու կազմակերպությունները և ոչ ֆորմալ խմբերը հնարավորություն կունենան մասնակցելու կարողությունների զարգացման բոլոր միջոցառումներին:

Կարողությունների զարգացման շրջափուլին ակտիվ մասնակցություն ապահոված կազմակերպությունները և նրանց ներկայացուցիչները կառաջադրվեն տարբեր անվանակարգերում և  կխրախուսվեն մրցանակներով շրջափուլի ամփոփիչ միջոցառումների ժամանակ:

ԳՈՒՄ ՀԿ-ն կապահովի կարողությունների զարգացման գործընթացի բարձր արդյունավետություն՝ ներդնելով ոչ ֆորմալ կրթության առանձնահատուկ և հետաքրքիր մոտեցումներ:

 

Կարողությունների զարգացման շրջափուլը կմեկնարկի «Հեռահար և կարճաժամկետ  պլանավորման հիմունքներ» թեմայով երկօրյա /օրական 5 ժամ տևողությամբ/ դասընթացով:

 

Դասընթացի մասնակից ՀԿ-ները հնարավորություն կունենան օգտվելու  նաև հետդասընթացային խորհրդատվությունից:

«Հեռահար և կարճաժամկետ  պլանավորման հիմունքներ» թեմայով երկօրյա դասընթացը թիրախ մարզերի ՀԿ-ների և ոչ ֆորմալ խմբերի համար կիրականացվի ապրիլի 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածում:

Դասընթացին ձեր մասնակցությունը հաստատելու  համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտադիմումը մինչև   ս/թ. ապրիլի  14-ը:

Դասընթացների իրականացման վայրերի վերջնական ընտրությունը կապված կլինի գրանցված ՔՀԿ-ների տեղաբաշխումից:

Դասընթացի իրականացման հստակ օրերի, վայրերի և  օրակարգի  վերաբերյալ դուք լրացուցիչ կտեղեկացվեք:

ԳՈւՄ ՀԿ-ն կհոգա դասընթացների կազմակերպչական  բոլոր ծախսերը(մասնակիցների տրանսպորտ, ընդմիջումների կազմակերպում, գրենական փաթեթ և այլն):

 

 

 

Լրացուցիչ հարցերի  համար կարող եք կապվել ծրագրի համակարգողներ Աննա Դանիելյանի՝ 077 23 17 33,  [email protected]  /Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզեր/ և Դավիթ Հակոբյանի` 077 23 17 12, [email protected] /Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք մարզեր/ հետ: