TRAINING FOR JOURNALISTS: HOW TO COOPERATE WITH CIVIL SOCIETY ORGANIZATIONS (CSOs) AND INTRODUCE THE EDUCATIONAL SECTOR

How to Cooperate with Civil Society Organizations (CSOs) and Introduce the Educational Sector

Training for Journalists

 

«Գործըկերություն և ուսուցում» հասարականական կազմակերպությունը հրավիրում է

Կրթության ոլորտը ուսումնասիրող և կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները լուսաբանող լրագրողներին և ՀՀ բուհերի լրագրության ֆակուլտետների ուսանողներին մասնակցելու կարողությունների զարգացման համակցված մեթոդաբանությամբ դասընթացի։

Դասընթացի նպատակն է՝ բարելավել կրթության բնագավառում գործող լրագրողների և բուհերի ուսանողների հմտությունները կրթական ոլորտի հիմնախնդիրների արդյունավետ լուսաբանման ուղղությամբ, բարձրացնել մասնակցությունը կրթության ոլորտում քաղաքականությունների վերլուծության և մշակման գործընթացներին, խթանել կրթական ոլորտի հիմնախնդիրներով զբաղվող ՔՀԿ-ների հետ համագործակցության և գործընկերության ձևավորմանը: Դասընթացի ընթացքում կպարզաբանվեն ՔՀԿ-ԶԼՄ համագործակցության նախադրյալներն ու եղանակները, ինչպես նաև կստեղծվեն հստակ հնարավորություններ կրթության ոլորտում աշխատող ՔՀԿ դաշտի փորձագետների հետ կառուցողական աշխատանքի ծավալման և համատեղ հետազոտությունների իրականացման համար:

Դասընթացի իրականացման ընթացում մասնակից լրագրողների և ուսանողների շրջանում կհայտարարվի նաև լրագրողական մրցույթ՝ խթանելով Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և առկա հիմնախնդիրների լուսաբանումը, որակյալ լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը, ինչը կնպաստի հասարակության իրազեկման բարձրացմանը կրթության՝ մասնավորապես Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ:

Մրցույթի 5 անվանակարգերում հաղթած պատմությունների հեղինակներին կշնորհվեն դրամական պարգևներ:

Լրագրողական մրցույթում հաղթողները հնարավորություն կստանան նաև իրենց պատմությունները ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացնել 2019թ.-ի մայիսին կայանալիք ՄԿՈՒ համազգային կոնֆերանսի ընթացքում, ինչպես նաև ձևավորել արժեքավոր գործնական կապեր և գործընկերություն ոլորտի փորձագետների հետ:

Ով կարող է դիմել` 

Ավանդական և այլընտրանքային լրատվամիջոցներում աշխատող լրագրողներ և ՀՀ բուհերի լրագրության ֆակուլտետների ուսանողներ, ովքեր հետաքրքրված են կրթության ոլորտով, ունեն որոշակի մասնագիտական փորձառություն և մոտիվացված են՝ հիմնավոր կերպով լուսաբանելու ոլորտային հիմնախնդիրները:

Ինչպես դիմել՝

Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է լրացնել մասնակցության առցանց հարցաթերթը հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/forms/qJVtdutu1wRHOYCt1

Դիմելու վերջնաժամկետն է՝ 2019 թ. մարտի 26-ը, ժամը 18: 00:

Տեխնիկական տեղեկատվություն

Մասնակիցների թիվը սահմանափակ է` մինչև 15 մասնակից: Ընտրությունը կկատարվի ծրագիրն իրականացնող կազմակերպության կողմից:

Դասընթացին մասնակցությունն անվճար է։

Կազմակերպիչները կփոխհատուցեն ՀՀ մարզերից ընտրված մասնակիցների տրանսպորտային և սննդի ծախսերը։

Դասընթացի լեզուն հայերենն է:

Ընտրված դիմորդները կտեղեկացվեն մինչև 2018 թվականի մարտի 27-ը։

Դասընթացը 2-օրյա է, անցկացվելու է Երևանում։ Առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին, երկրորդը՝ ապրիլի 15-ին։ Դիմորդները պետք է պատրաստ լինեն մասնակցել երկու օրերին։

Մարտի 29-ին կայանալիք դասընթացի օրակարգը կարող եք գտնել այստեղ:

Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել «Գործըկերություն և ուսուցում» ՀԿ Հանրային կապերի և հաղորդակցության ղեկավար Դավիթ Հակոբյանին, հեռ. +37477231712:

Ծրագրի մասին

Դասընթացը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայկական կրթական ցանցի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում: Հայկական կրթական ցանցը նպատակ ունի նպաստելու մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) և աշխատաշուկայի (ԱՇ) կապի ամրապնդման, կարիերային առնչվող խորհրդատվության համակարգի բարելավմանն ուղղված հանրային քաղաքականության և երկխոսության ձևավորմանը՝ համայնքային, մարզային և ազգային մակարդակներում:

Մանրամասների համար կարող եք այցելել Հայկական կրթական ցանցի պաշտոնական կայք՝ www.armedunet.com կամ «Գործըկերություն և ուսուցում» ՀԿ կայք՝ www.gumiso.am։