”ACCESS TO HIGHER EDUCATION” PROJECT STARTING MEETING IN GORIC CITY
Հունվարի 16-ին Գորիսում՝ Գորիսի պետական համալսարանում, տեղի ունեցավ «Հասանելի բուհական կրթություն» ծրագրի մեկնարկային հանդիպումը։ Ծրագիրն իրականացնում է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակների և ֆինանսական աջակցության քաղաքականության բարելավմանը՝ հանրային մոնիթորինգի և ջատագովության միջոցով:
Ծրագրի մեկնարկային հանդիպմանը մասնակցում էին ԳՊՀ-ի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը և համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ։
Հանդիպման մասնակիցներին ողջունեց ԳՊՀ-ի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը և ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը։
Ռեկտորն ողջույնի իր խոսքում կարևորեց ներկայացվող ծրագրի գաղափարը և ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեց։
Ծրագրի նպատակն ու նախատեսված գործողությունները հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ԳՈՒՄ ՀԿ-ի ծրագրերի զարգացման ղեկավար Աննա Դանիելյանը։
Հանդիպումն ամփոփվեց հարց ու պատասխաններով։ Հանդիպման մասնակիցները հավանություն տվեցին ծրագրի գաղափարին ու կարևորեցին դրա անհրաժեշտությունը ԳՊՀ-ի համար։