FIRST MEETING OF SOCIAL PARTNERSHIP COMMUNITY COUNCIL

FIRST MEETING OF SOCIAL PARTNERSHIP COMMUNITY COUNCIL

Նոյեմբերի 7-ին Գորիսում՝ ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակում, տեղի ունեցավ Սոցիալական գործընկերության համայնքային խորհրդի առաջին հանդիպումը։

  

Սոցիալական գործընկերության համայնքային խորհուրդը ձևավորվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացվող «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» կոնսորցիումային ծրագրով։
Համայնքային խորհուրդը նպատակ ունի բարելավելու Գորիս խոշորացված համայնքում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) առաջարկի և աշխատաշուկայի (ԱՇ) պահանջարկի համապատասխանությունը, ինչպես նաև բարձրացնելու կարիերայի խորհրդատվական համակարգի արդյունավետությունը հանրակրթական և միջին մասնագիտական հաստատություններում։

      

Համայնքային խորհուրդն իրենից ներկայացնում է անկախ խորհրդատվական մարմին, որում ընդգրկված են Գորիս համայնքի ՄԿՈՒ ոլորտի բոլոր հիմնական շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները՝ գործատուներ, ՄԿՈՒ հաստատություններ, զբաղվածության տարածքային կենտրոնը, ՔՀԿ-ների և ՏԻՄ ներկայացուցիչներ։