REGIONAL FORUM IN GYUMRI: “MEDIUM EDUCATION AND WORK EXPERIENCE, GENERAL EDUCATION AND PROFESSIONAL ORIGIN: MAIN ISSUES AND SETTLEMENT WAYS”

REGIONAL FORUM IN GYUMRI: “MEDIUM EDUCATION AND WORK EXPERIENCE, GENERAL EDUCATION AND PROFESSIONAL ORIGIN: MAIN ISSUES AND SETTLEMENT WAYS”

Միջին մասնագիտական կրթություն և աշխատշուկա, հանրակրթություն և մասնագիտական կողմնորոշում․ այս թեման  Գյումրիում համախմբել էր շահագրգիռ բոլոր կողմերին։

Հոկտեմբերի 19-ին ԳՈՒՄ ՀԿ-ն «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Գյումրի համայնքում իրականացրել է «Միջին մասնագիտական կրթություն և աշխատշուկա, հանրակրթություն և մասնագիտական կողմնորոշում․ հիմնախնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով մարզային ֆորում։

Մարզային ֆորումի նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ վեր հանել միջին մասնագիտական կրթության և աշխատաշուկայի, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորշման գործընթացներում առկա հիմնախնդիրները և հանդես գալ դրանց լուծմանն ուղղված առաջարկություններով։

          

Մարզային ֆորումը տեղի է ունեցել Shirak Regional State College – Շիրակի Տարածաշրջանային Պետական Քոլեջ-ում։ Ֆորումին մասնակցել են Գյումրիի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, հանրակրթական դպրոցների մանկավարժներ, աշակերտներ,Գյումրիի Զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակիցներ, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, գործատուներ։

ԳՈՒՄ ՀԿ-ն «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագիրն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի կոնսորցումի անդամներն են՝ «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ, «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ, «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ։