“CULTURE FOR FAMILY PROTECTION” CHARITABLE EXHIBITION WAS HELD IN GORIS

Գորիսում կայացավ «Մշակույթը հանուն ընտանիքների պաշտպանության» բարեգործական ցուցահանդես-վաճառքը

 

Գորիսում գարունը մեկնարկեց ԳՈՒՄ ՀԿ-ի, Գորիսի քաղաքային պատկերասրահի և սոցիալական ոլորտի հասարակական կազմակերպությունների ցանցի համատեղ ջանքերով կազմակերպված բարեգործական ակցիայով։

          

Այսօր՝ մարտի 2-ին, Գորիսի քաղաքային պատկերասրահում կայացավ «Մշակույթը հանուն ընտանիքների պաշտպանության» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որին իրենց աշխատանքներով ներկայացել էին Սյունիքի մարզի 15 անհատ ստեղծագործողներ և կազմակերպություններ։

    

Ցուցահանդես- վաճառքի բացման և ողջույնի ելույթներով հանդես եկան Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը, ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը և Գորիսի համայնքապետարանի մամուլի քարտուղար Իրինա Յոլյանը։

          

Ցուցահանդես վաճառքին իրենց մասնակցությունն էին բերել Գորիսի Ա․ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի սաները, ովքեր համալրեցին ստեղծված գեղեցիկ մշակութային մթնոլորտն իրենց կատարումներով։

Ցուցահանդես-վաճառքին ներկա էին Գորիս համայնքի մտավորականության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, բիզնեսների ներկայացուցիչներ, համայնքաբնակներ։
Այցելուներն ու կազմակերպիչները կիսվում էին իրենց տպավորություններով, կարևորում նման նախաձեռնությունների իրականացումը մեր համայնքում։

Ցուցահանդես –վաճառքի հասույթի 15%-ը՝ 47500 ՀՀ դրամ, տրամադրվեց Գորիսի սոցիալապես անապահով 6 թիրախ ընտանիքների տնտեսական զարգացման նպատակով ստեղծված ֆոնդին։
ԳՈՒՄ ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում բոլորին ցուցահանդես-վաճառքին մասնակցելու և ընտանիքների պաշտպանության գործում իրենց ներդրումն ունենալու համար։

       

«Մշակույթը հանուն ընտանիքների պաշտպանության» բարեգործական ցուցահանդես-վաճառքը կազամկերպվել է ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից, Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի գործընկերությամբ և Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Շահագրգիռ կողմերը հանուն ընտանիքների պաշտպանության ծրագրի շրջանակներում։