REQUEST FOR INTEREST FOR CONDUCTING TRAININGS

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ  ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ  ՀԱՅՏԻ  ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

 

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Հանրային խորհրդատվություն և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի և «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» ՀԿ հետ համատեղ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում իրականացնում է «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը, որի  շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետների/դասընթացավարների և կազմակերպությունների՝ ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր:

«Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ:

Ծրագիրն ուղղված է հզորացնելու Գորիս և Ուրցաձոր  խոշորացված համայնքների երիտասարդների կարողությունները՝ բարձրացնելով նրանց դերը համայնքային զարգացման գործընթացներում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Սյունիքի և Արարատի մարզերում:

Դասընթացներ վարելու հետաքրքրվածության հայտերը և գնառաջարկները  պետք է ներկայացվեն ներքոնշյալ ծածկագրերով:

  • ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/20 «Համայնքային համախմբում» թեմայով դասընթաց /1 օր՝6 ժամ/,
  • ԳՈՒՄ ՀԿ-2017 /Դ / 21 – «Ծրագիր առաջարկի կազմում» թեմայով դասընթաց /2 օր՝ 10 ժամ/,
  • ԳՈՒՄՀԿ-2017/Դ/22 «Ֆոնդահայթայթման ավանդական և այլընտրանքային մեթոդներ» թեմայով դասընթաց /2 օր՝ 10 ժամ /,
  • ԳՈՒՄ ՀԿ-2017 /Դ/ 23  «Կամավորականության զարգացում» թեմայով դասընթաց /2 օր՝ 10 ժամ/,

Մրցույթին կարող են մասնակցել անհատ դասընթացավարներ և ՀՀ-ում գրանցված կազմակերպություններ, որոնք  վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար ունեն համապատասխան որակավորում (ինքնակենսագրական թերթիկ (CV), համապատասխան վկայագրերի, դիպլոմների հղումներ (եթե առկա են) և այլ հիմնավորող փաստաթղթեր, նմանատիպ հանձնարարության նկարագրություն, համապատասխան փորձի և հմտությունների առկայություն և այլն)։

Մասնակցելու վերաբերյալ հետաքրքրվածության հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 08.12.2017թ., ժամը 23:00 -ն՝ [email protected]  հասցեով:

Հարցերի դեպքում մասնակիցները կարող են դիմել ԳՈՒՄ ՀԿ Դասընթացների և ԿԶ ղեկավար Աննա Ավետսիյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգել 094195524 հեռախոսահամարով:

Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի: