«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ Հասարակական կազմակերպության կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցով Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ և Գորայք համայնքներում իրականացվող «Հանրային վերահսկողությունը որպես համայնքների զարգացման խթան» ծրագրի շրջանակներում բարելավվել են ԳՈՒՄ ՀԿ-ի երիտասարդ մոնիտորների խմբերի կարողությունները հանրային վերահսկողության և մշտադիտարկման մեխանիզմների վերաբերյալ և ձևավորվել են 5-7 հոգանոց մշտադիտարկման խմբեր։ Իրականացվել է Գորիս, Սիսիան, Գորայք և Տեղ խոշորացված համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի և բյուջեների կատարողականների մշտադիտարկում…