«Երեխաների ոչ ֆորմալ կրթական և զարգացման ցերեկային ծառայությունների տրամադրում Գորիս համայնքում»

2022 թվականի հունվարից «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարություն ֆինանսական աջակցությամբ Գորիս համայնքում իրականացնում է «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագիրը, որի նպատակն է ոչ ֆորմալ կրթական, սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 5-18 տարեկան երեխաների համար:

♦️ԳՈՒՄ ՀԿ-ն ծրագիրն իրականացնում է «Բարեկամ» ընտանիքի, երեխաների, երիտասարդների և ժամանցի կենտրոնի միջոցով:

♦️Կենտրոնը նախատեսված է 5-18 տարեկան երեխաների և երիտասարդների համար:

♦️Կենտրոնի գործունեության նպատակն է նպաստել երեխաների և նրանց ընտանիքների առողջ զարգացմանը, խոցելի խմբերի ներառմանը հասարակության մեջ, երիտասարդների ներուժի բացահայտմանը, յուրաքանչյուր երեխայի համար ապահովել հավասար հնարավորություններ՝ հաշվի առնելով երեխաների գիտելիքների և կարողությունների ձևավորման ժամանակակից մոտեցումները:

♦️Կենտրոնի կողմից մատուցվում են հետևյալ ծառայությունները․

🔻Զարգացման և ժամանցային
պարապմունքներ

🔻Հոգեբանի ծառայություն

🔻Հատուկ մանկավարժի ծառայություն

🔻Իրավաբանական խորհրդատվություն

🔻Լոգոպեդի ծառայություն

🔻Սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություն

🔻Համակարգչային պարապմունքներ

🔻Անգլերենի պարապմունքներ

🔻Մասնագիտական կողմնոորշման խմբակներ

♦️Գորիսի «Բարեկամ»կենտրոնը համալրված է լավ մասնագետներով և անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով:

♦️Կենտոնի ծրագրերը ներառում են ադապտացիոն շրջան, խոսքի և շփման հմտությունների զարգացում, տառաճանաչություն, նկարչություն, մանր և խոշոր մոտորիկայի զարգացում, օտար լեզուների ուսուցանում` զարգացնելով երեխաների երևակայությունը, վերլուծական միտքը, համեմատելու կարողությունը, հետևություններ անելու հմտությունը։

♦️Ակտիվ և զարգացնող խաղերի նպատակն է զարգացնել երեխաների ուշադրությունը, արագ կողմնորոշվելու, արձագանքելու, կենտրոնանալու կարողությունը, հավասարակշռությունը։ Լեզուների ուսուցման դասընթացի նպատակն է լեզուների մակարդակի բարելավումը, անկաշկանդ հաղորդակցվելը, հարուստ բառապաշարի ձեռք բերումը, լսողական և հաղորդակցական հմտությունների զարգացումը։

♦️Մասնագիտական կողմնորոշման խմբակները նպատակ ունեն նպաստելու երեխաների, պատանիների մասնագիտական կողմնորշմանն ու մի քանի մասնագիտությունների ուղղությամբ նրանց գործնական հմտությունների զարգացմանը: