ԷԿՈԼԱԲ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ RE.ACTION ԾՐԱԳԻՐ

ԷկոԼաբ հիմնադրամի Re.Action ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին ձեռք բերել ծրագրեր իրականացնելու հմտություններ, կյանքի կոչել իրենց մտքերը և իրենց ներդրումն ունենալ սեփական համայնքների զարգացման գործում

Մասնակցելով ԷկոԼաբին դուք կծանոթանաք հետևյալ թեմաներին`

  • Կենսակայուն զարգացում,
  • Կոնֆլիկտ,
  • Մեդիա և քննադատական մտածողություն,
  • Ոչ բռնի քաղաքացիական դիմադրություն։

Ծրագրին կարող են դիմել, այն երիտասարդները, ովքեր`

  • 18-ից 25 տարեկան են,
  • բնակվում են Հայաստանի մարզերում,
  • հետաքրքրված են ծրագրի թեմաներով,
  • պատրասկակամ են կամավորական հիմունքներով իրականացնել ծրագրեր իրենց համայնքներում։

ԷկոԼաբը հնարավորություն է տալիս մասնակցելու կարողությունների զարգացման 3 դասընթացների, որոնք իրականացվելու են երկու փուլով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ծրագրին դիմելիս անհրաժեշտ է նշել, թե որ փուլին եք ցանկանում մասնակցել։ Ընտրելով փուլերից որևէ մեկը դուք պարտավորվում եք մասնակցել Ձեր ընտրած փուլի բոլոր երեք դասըթացներին։

Դասընթացները իրականացվելու են հետևյալ ժամանակացույցով՝

Փուլ առաջին`

Գարնանային դպրոց՝ հուլիսի 5-11, 2017

Ծրագրային հանդիպում՝ օգոստոսի 4-9, 2017

Անդրադարձ ֆորում՝ դեկտեմբերի 4-8, 2017

Փուլ երկրորդ`

Գարնանային դպրոց՝ հուլիսի 11-17,2017

Ծրագրային հանդիպում՝օգոստոսի 12-17, 2017

Անդրադարձ ֆորում՝դեկտեմբերի 4-8, 2017

Սեմինարներին մասնակցելով Դուք կստանաք գիտելիքներ կենսակայուն զարգացման, կոնֆլիկտի, մեդիայի և քննադատական մտածելակերպի և ոչ բռնի քաղաքացիական դիմադրության մասին, կզարգացնեք ժամանակի և ծրագրի կառավարման հմտությունները և դառնալով ԷկոԼաբ հիմնադրամի շրջանավարտների ցանցի անդամներ կկարողանաք մասնակցել տարբեր տեղական և միջազգային ծրագրերի:

Սեմինարների ընթացքում կացության և սննդի ծախսերը հոգում է ծրագիրը: Սեփական բնակավայրից սեմինարի վայր հասնելու ճանապարհածխսերը փոխհատուցվում են դասընթացների ժամանակ:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է մայիսի 15-ը:

Ծրագրին կարող եք դիմել, լրացնելով առցանց ծրագրային հայտադիմումը հետևյալ հղումով`https://ecolab-program.typeform.com/to/ZcB621

Խնդրում ենք հաշվի առնել, որ ԷկոԼաբ թիմից նամակ կստանան միայն ընտրված մասնակիցները, քանի որ բազմաթիվ հայտադիմումներ ստանալու պատճառով մենք հնարավորություն չենք ունենա անհատապես պատասխանել բոլոր չընտրված մասնակիցներին։

Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատվի մինչև հունիսի 5-ը։

Լրացուցիչ հարցերը կարող եք ուղղել ծրագրի համակարգման թիմին հետևյալ էլ.փոստի հասցեով՝[email protected] :

Մեր հոլովակը պատմում է ծրագրի մանրամասների մասին՝ https://www.youtube.com/watch?v=a3WpqRcc32E