Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 Հարգելի գործընկերներ և բնակիչներ,

 

Սիրով տեղեկացնում ենք,  որ Պահպանվող  Տարածքների  Աջակցման Ծրագիր-Հայաստան-ի ֆինանսավորմամբ, «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն սթ. հունիսի 1-ից ՀՀ Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի Տաթև բնակավայրում մեկնարկել է «Կայուն գյուղատնտեսությունը որպես տնտեսական զարգացման հնարավորություն» ծրագիրը:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Տաթև բնակավայրի կայուն գյուղատնտեսության զարգացմանը, գյուղմթերքների արտադրությանը՝ խթանելով  բնակավայրի տնտեսական զարգացումը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շահառուների համար  իրականացնել՝

  • պրակտիկ և տեսական դասընթացներ գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ
  • դասընթացներ լանդշաֆտային բույսերի արտադրության կոմերցիոն բիզնեսի հիմնան վերաբերյալ։

Եթե դուք ցանկանում եք, որպես շահառու, ընդգրկվել նշված ծրագրում,  ապա պետք է  լրացնել համապատասխան դիմում-հայտը, որը կարող եք գտնել ինչպես առցանց՝ https://forms.gle/2zC8EovdbuxXa2wH8, այնպես էլ տպագիր տարբերակով՝ Տաթև բնակավայրի  վարչական շենքից։

Հայտը պետք է լրացնել  մինչև  հունիսի 11-ը և հանձնել Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանին։

Մանրամասն տեղեկությունների համար  կարող եք  զանգահարել  ծրագրի փորձագետ Սարգիս Մանուկյանին հետևյալ հեռախոսահամարով՝ 093707048։