«ՀԱՍԱՆԵԼԻ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ․ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ

«ՀԱՍԱՆԵԼԻ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ․ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ

Ապրիլի 26-ին Գորիսում՝ Գորիսի պետական համալսարանում, տեղի  ունեցավ «Հասանելի բուհական կրթություն․ մարտահրավերներ և լուծման ուղիներ» թեմայով մարզային ֆորում։

       

Մարզային ֆորումն իրականացվել է Եվրոպական միության (European Union in Armenia) ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ Կառուցողական երկխոսության հանձնառություն/Commitment to ConstructiveDialogueծրագրի շրջանակներում՝ ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացվող Հասանելի բուհական կրթություն ենթադրամաշնորհային ծրագրով։

        

Մարզային ֆորումը նպատակ ուներ շահագրգիռ կողմերին ներկայացնելու Սյունիքի մարզի 3 բուհերում՝ (Գորիսի պետական համալսարան, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղ, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Սիսիանի մասնաճյուղ), իրականացված կրթաթոշակների և ֆինանսական աջակցության քաղաքականության մոնիտորինգի զեկույցը։

       

Մարզային ֆորումին մասնակցել են վերոնշյալ բուհերի ռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ, Գորիս համայնքի ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ներկայացուցիչներ։

Մարզային ֆորումի մասնակիցներին ողջունել և միջոցառման կարևորությունն ընդգծող ելույթներով հանդես են եկել ԳՊՀ-ի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը և ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը։
Մոնիտորինգի զեկույցը մասնակիցներին ներկայացրել է Ա․ Տոռոյանը։ Զեկույցի ներկայացումն ուղեկցվել է հարց ու պատասխանով։

    

Մարզային ֆորումի երկրորդ մասում շահագրգիռ կողմերն աշխատել են խմբերով և մշակել հետազոտության արդյունքում բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ։