ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԶԱՌԻԹԱՓ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԺՈՂՈՎ. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ, ԱԿՏԻՎ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ, ՍԱՐԱՎԱՆ

Այսօր՝ հուլիսի 27-ին, Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի Սարավան գյուղական բնակավայրերում «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից կազմակերպվեց համայնքային ժողով՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ իրականացվող «Համայնքային զարգացում՝ համատեղ ներդրմամբ» ծրագրի շրջանակներում:

Համայնքային ժողովը կազմակերպվել էր նպատակ ունենալով գյուղի բնակիչներին, ՏԻՄ-հանրային և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին ներկայացնելու հուլիս ամսվա առաջին կեսին կայացած խմբային-ոլորտային քննարկումների արդյունքում վերհանված համայնքային զարգացման հիմնախնդիրների վերլուծույթունը և առաջնահերթությունները, մասնակիցներին ներկայացնելու 2008-2017 թվականների ընթացքում Զառիթափ համայնքի բյուջեից Սարավանում իրականացված համայնքային զարգացման ծրագրերը, ժողովի մասնակիցների առաջարկությամբ ընտրելու և ձևավորելու համայնքային ակտիվ խումբ, ինչպես նաև ֆորմալացնելու ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի և Զառիթափի համայնքապետարանի միջև համագործակցությունը:

            

      Համայանքային ժողովի բացման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ԳՈՒՄ ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը, Զառիթափ համայնքի ղեկավա Սիմոն Բաբայանը և Լիդիան Արմենիա ընկերության մշտադիտարկման մասնագետ Արթուր Հովհաննիսյանը:

     

Ժողովի առաջին մասում Զառիթափ համայնքի ղեկավար Ս. Բաբայանը համայնքային ժողովի մասնակիցներին ներկայացրեց 2008-2017թթ. ընթացքում համայնքապետարանի բյուջեով Սարավանում իրականացված զարգացման ծրագրերը, անդրադաձավ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի վերջնականացմանն ուղղված գործողություններին և դրանց իրականացման ժամկետներին: 2008-2017թթ. ընթացքում իրականացված ծրագրերի վերաբերյալ հակիրճ տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակ 1-ում.

Աղյուսակ 1.

 Համայնքի ղեկավարի կողմից ծրագրային հաշվետվությանը հաջորդիվ Սարավանում վերհանված համայնքային զարգացման հիմնախնդիների փորձագիտական վերլուծության արդյունքների ներկայացմամբ հանդես եկավ ԳՈՒՄ ՀԿ համայնքային զարգացման ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը: Ներկայացման ընթացքում մանրամասն քննարկվեցին այն բոլոր հիմնախնդինրեը, որոնք բարձրաձայնվել և ներկայացվել էին անմիջապես բնակիչների և մյուս շահագրգիռ անձանց կողմից:

Սարավանում վերհանված հիմնախնդիրների ամփոփումը ներկայացված է դիագրամ 1-ում.

Դիագրամ 1.

Վերլուծության արդյունքների ներկայացմանը հաջորդած հարց ու պատասխանի ընթացքում հավաքագրվեցին այն բոլոր առաջարկությունները, որոնցով հանդես եկան համայնքյաին ժողովի մասնակիցները, պարզաբանվեցին բոլոր հուզող հարցերը և հստակեցվեցին վերհանված հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունները:

Նախատեսվող ծրագրերի իրականացման արդյունավետության ապահովման և համայնքային զարգացման գործընացների ակտիվացման և մասնակցայնության ապահովման նպատակով ժողովի  ընթացքում ձևավորվեց նախաձեռնող ակտիվ խումբ՝ մասնակիցների անմիջական առաջարկությունների և ընտրության արդյունքում: Համայնքային ակտիվ խմբի կազմը ձևավորվեց 15 անդմաներից՝ իր մեջ ներառելով Սարավանի կանանց, երիտասարնդների, ՏԻՄ-հանրային և մասնավոր սեկտորների ներկայացուցիչների:

Համայնքային ժողովի վերջնամասում «Համայնքային զարգացում՝ համատեղ ներդրմամբ» ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի և Զառիթափի համայնքապետարանի միջև նախատեսվող համագործակցությունը ֆորմալացնելու, համագործակցության ընդհանուր եզրերը և կողմերի պարտավորությունները հստակեցնելու, պլանավորված համայնքային զարգացման նախաձեռնությունների արդյունավետությունը ապահովվելու նպատակով տեղի ունեցավ համագործակցության հուշագրերի կնքման պաշտոնական արարողություն: