ԳՈՒՄ ՀԿ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

ԳՈՒՄ ՀԿ-ն մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարին  կից հասարակական խորհրդի նիստին

Հուլիսի 16-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԿԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը։

     

Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ խորհրդի անդամների ներկայացում և կրթության  ոլորտում առկա հիմնախնդիրները և զարգացման միտումները:

Առաջին անգամ հասարակական  խորհրդի նիստին մասնակցել  է խորհրդի նորընտիր անդամ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն, ի դեմս  գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանի։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց կազմակերպությունների գործուներության ուղղությունները, կրթության ոլորտում իրականացրած նախագծերը, ինչպես նաև բարձրաձայնել կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները և մեր երկրում կրթության առաջընթացի  վերաբերյալ իրենց տեսլականը:

ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Ա. Տոռոզյանը հանդես է եկել խորհրդի աշխատանքների կազմակերպման  ձևաչափի փոփոխության հետ կապված առաջարկությամբ։ Նա առաջարկել է  հասարակական խորհրդի նիստերն ավելի բովանդակալից ու կառուցողական դարձնել, ինչպես նաև չսահմանափակել խորհրդի աշխատանքները նիստից նիստ մոտեցումով՝ անհրաժեշտ փոփոխություններ կատարելով հասարակական խորհրդի աշխատակարգում: ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հավանություն է տվել առաջարկությանը և նշել, որ  առաջիկայում կվերանայվի հասարակական խորհրդի աշխատակարգը և իրական հնարավորություններ կստեղծվեն հասարակական կազմակերպությունների կարողություններն արդյունավետ ուղղորդելու կրթական բարեփոխումների գործընթացներում։