ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ

      

Ուրախ ենք տեղեկացնել, որ 2017 թ.-ի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքում՝ Անի պլազա հյուրանոցում, տեղի ունեցած Ամանորյա տոնավաճառին ակտիվ մասնակցություն ունեցան նաև ՛՛Ապագայի շողեր՛՛ հասարակական կազմակերպությունը՝ իր Ջերմուկ հանդիքրաֆթս ձեռագործ իրերի ապրանքանիշով և ՛՛Առատ զամբյուղ՛՛ գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվը՝ Գնդեվազից բերված իր անարատ բարիքների հարուստ սեղանով:

                  

Ամանորյա տոնավաճառի ընթացքում կազմակերպությունները հնարավորություն ունեցան լայն հանրությանը (շուրջ 2500-3000 այցելու)՝ Երևան քաղաքի և հարեվան մարզերի բնակիչներին, Ամանորյա տոների կապակցությամբ Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին, Հայաստանում առաքելություն ծավալող տարբեր միջազգային կազմակերպությունների և դեսպանությունների անդամներին ներկայացնելու իրենց առաքելությունը, նպատակաները և գործունեության հիմնական ոլորտները:

      

Տոնավաճառի ընթացքում սոցիալական ձեռնարկությունները ներկայացան նաև իրենց ապրանքանիշներին համապատասխան պատրաստված արտադրանքով՝ Ջերմուկ քաղաքի դեռահաս աղջիկների և կանանց կողմից պատրաստաված ձեռագործ իրերի տեսականիով և գյուղատնտեսական անարատ բարիքներով՝ գրավելով մեծաթիվ հետաքրքրություն և ապահովելով շուրջ 75.000 ՀՀ դրամի վաճառք, որից 58.000 ՀՀ դրամ վաճառք ՛՛Առատ զամբյուղ՛՛ ՍԿ և 17.000 ՀՀ դրամ վաճառք Ջերմուկ հանդիքրաֆթս ապրանքանիշ:

Հավատարիմ մնալով իրենց առաքելությանը՝ սոցիալական ձեռնարկությունները ստացված շահույթի մի մասը ուղղելու են համայնքային զարգացմանը ու բնապահպանությանը ուղղված նախաձեռնությունների իրականացմանը՝ նպաստելով խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանը և տեղական տնտեսությունների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ նախադրյալների ապահովմանը:

Սոցիալական ձեռնարկությունները ստեղծվել են Լիդիան Արմենիա Ընկերության աջակացությամբ իրականացվող ՛՛Սոցիալական ձեռնարկատիորությունների զարգացում՛՛ ծրագրի շրջանակներում: