ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ»

ԾՐԱԳԻՐԸ

Հոկտեմբերի 31-ին Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագրի մեկնարկի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի Ուրցաձոր և Շաղափ բնակավայրերում:

Հանդիպումների նպատակն էր շահառու համայնքների երիտասարդներին և շահագրգիռ կողմերին՝ համայնքապետարանի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներին, կրթական հաստատությունների ղեկավարներին և համայնքի ակտիվ բնակիչներին, ներկայացնել ծրագրի նպատակներն ու սպասվելիք արդյունքները:

                    

Ուրցաձոր և Շաղափ  համայնքներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Ուրցաձոր խոշորացված համայնքի ղեկավար՝ Ռ. Անդրեասյանը: Համայնքի ղեկավարը իր ողջույնի խոսքում կարևորեց այն արդյունքահեն ներդրումը, որը ծրագիրը կունենա համայնքի երիտասարդների կարողությունների զարգացման և համայնքային հիմնախնդիրների լուծման նոր ուղիների մշակման  գործընթացներում: Ռ. Անդրեասյանը բարձր գնահատեց համայնքի զարգացմանն ուղղված «Գործընկերություն և Ուսուցում»/ ԳՈՒՄ ՀԿ-ի նախաձեռնությունը և հայտնեց համայնքի պատրաստակամությունը՝ աջակցելու ծրագրի իրականացման գործընթացին:

                   

ԳՈՒՄ ՀԿ գործադիր տնօրեն՝ Արտաշես Տոռոզյանը, ևս հանդես եկավ ողջույնի խոսքով՝ կարևորելով   շահառուների անմիջական ներգրավվածությունը և հետևողականությունը ծրագրի հաջողման գործընթացում:

Հանդիպումների ընթացքում ԳՈՒՄ ՀԿ կազմակերպական կարողությունների ղեկավար՝ Ա. Ավետիսյանը և «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի  ներկայացուցիչ՝ Դիանա Մարգարյանը ծրագրի վերաբերյալ ներկայացման արդյունքում մանրամասն անդրադարձան ծրագրի շրջափուլերին և պլանավորած աշխատանքներին:

                      

«Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը նպատակ ունի զարգացնել Գորիսի և Ուրցաձորի խոշորացված համայնքների երիտասարդների կարողությունները՝ բարձրացնելով նրանց դերը համայնքային զարգացման գործընթացներում:

 

*«Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը իրականող կոնսորցիում. «Գործընկերություն և ուսուցում» ԳՈՒՄ ՀԿ, «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամ և «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» ՀԿ:

 

#YCCA #PandT #STRONG