Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթի մասին

Պոեզիայի և ասմունքի  ազգային մրցույթը ստեղծվել է 2010 թվականին Հրազդան համայնքում ապրող Խաղաղության կորպուսի կամավորի և իր հայ գործընկերոջ կողմից: Ասմունքի և պոեզիայի ազգային մրցույթի նպատակն է 7-12-րդ դասարանների աշակերտներին հնարավորություն տալ ոչ միայն մրցակցելու իրենց հասակակիցների հետ ակադեմիական համատեքստում, այլ սովորել և հասկանալ հանրային խոսքի արվեստը Արևմտյան բանաստեղծություները և պոեզիան անգլերեն լեզվով ուսումնասիրելիս:

Մրցույթը բաղկացած է 3 փուլերից, որը թույլ է տալիս մասնակիցներին ցույց տալ իրենց անգլերենի իմացությունը պոեզիայի միջոցով: Նախ, աշակերտները աշխատում են տեղական Խաղաղության Կորպուսի կամավորների և իրենց անգլերենի ուսուցիչների հետ, որպեսզի բացահայտեն, հասկանան, հիշեն և զարգացնեն բանաստեղծությունը:Այնուհետև, տեղի են ունենում Տարածաշրջանային մրցույթներ և առաջին տեղը զբաղեցնողները հրավիրվում են մրցելու եզրափակիչ փուլում` Երեւանում: Բոլոր փուլերը անվճար են երեխաների համար:

Աշակերտները գնահատվում են իրենց արտասանության և բանաստեղծության վերարտադրության համար: Այս մրցույթը օգնում է աշակերտներին` ձևավորելու իրենց հանրային խոսքը, զարգացնում է քննադատական և վերլուծական մտածելակերպը և խթանում է միջմշակութային հաղորդակցության հմտությունների զարգացմանը դասարանում: Մրցույթը ստեղծում է առողջ մրցակցային միջավայր աշակերտների համար դարձնելով նրանց էլ ավելի վստահ իրենց կարողությունների վրա: Դասի պլանները մշակվում են յուրաքանչյուր բանաստեղծության համար, որպեսզի աշակերտը լիովին սերտի բանաստեղծությունը և պարշտրաստ լինի բաց հարցերի:

Այս տարի տեղի կունենա արդեն 8-րդ Ասմունքի և պոեզիայի ազգային մրցույթը համագործակցությամբ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի` որպես մրցույթի կազմակերպչի հետ  արդեն 2-րդ տարին շարունակ: 2017 թվականին ունեցանք 9 մարզային մրցույթներ, 453 մասնակիցներ 117 մասնակից դպրոցներից: Ասմունքի և պոեզիայի ազգային մրցույթը ոգևորությամբ շարունակում է ընդլայնել իր սահմանները` նպաստելու համայնքների երեխաների առաջխաղացմանը:

Ավելին իմանալու համար` կապ հաստատեք մեզ հետ  [email protected].

Նորություններին հետևելու համար այցելեք մեր Ֆեյսբուքի էջ.  https://www.facebook.com/nationalpoetryrecitationcontest