ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՅՑ ԴԵՊԻ ԼՈՒԿԱՇԻՆ ՀԱՄԱՅՆՔ

ԳՈՒՄ ՀԿ-ն Լիդիան Արմենիայի կողմից ֆինանսավորվող «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում»  ծրագրի շրջանկներում  հուլիսի 5-ին  ,,Գնդեվազի հավաքման կետ,, Սոցիալական ձեռնարկատիրության  հիմնադիր անդամների համար կազմակերպեց փորձի փոխանակման այցելություն  դեպի Արմավիրի մարզի Լուկաշին համայնք:

Այցելության նպատակն էր  մասնակիցներին ծանոթացնել ,,Լուկաշին Գյուղատնտեսական Ասոցիացիա,, Սպառողական կոոպերատիվի գործունեությանը որպես սոցիալական ձեռնարկատիրություն՝  մասնավորապես կառավարաման կառուցվածքին, առանձնահատկություններին ու առավելություններին, դժվարություններին և դրանց հաղթահարման ուղիներին, ինչպես նաև համայնքում առկա սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին: