ԼԱՄՓ/ՈՒՐՑԱՁՈՐ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐ

ԼԱՄՓ/Ուրցաձոր/«Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիր   Սիրով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագրի շրջանակներում ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքում կայացած «Լինելով ակտիվ միացիր փոփոխությանը»/ԼԱՄՓ համայնքային հիմնախնդիրների վերհանմանն ուղղված հանրային միջոցառման մասին պատմող տեսաֆիլմը: Եվրոպական միության կողմից համաֆինասավորվող և «Աջակցություն Հայաստանի Հանրապետության ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում իրականացվող այս ծրագրի նպատակն է զարգացնել ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր և ՀՀ Սյունիքի մարզի Գորիս…

Read More >>

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

Հասարակական կազմակերպությունները հանուն սոցիալական համագործակցության Մարտի 26-ին, Գորիս և Սիսիան համայնքներում գործունեություն ծավալող թվով 19 հասարակական կազմակերպություններ միացան մարզային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրին։ Համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հասարակական կազմակերպությունները հանուն սոցիալական համագործակցության» թեմայով կլոր սեղան- քննարկման ժամանակ։   Հանդիպմանը ներկա էին Գորիսի և Սիսիան Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների տնօրեններ և աշխատանկիցներ, Գորիսի համայնքապետարանի, Գորիսի և Սիսիանի Զբաղվածության տարածքային գործակալությունների, Սյունիքի մարզպետարանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, արվեստի…

Read More >>

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ  ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ  ՀԱՅՏԻ  ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ     «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Հանրային խորհրդատվություն և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի և «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» ՀԿ հետ համատեղ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում իրականացնում է «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը, որի  շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետների/դասընթացավարների, խորհրդատուների և կազմակերպությունների՝ ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ…

Read More >>

«ՀՈՒՅՍԴ ՄԻ´ ԿՈՐՑՐՈՒ»․ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ ՍԻՍԻԱՆՈՒՄ

«Հույսդ մի´ կորցրու»․ բարեգործական համերգ և ցուցահանդես-վաճառք Սիսիանում Սոցիալական ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործարար հատվածի, համայնքի բնակիչների համագործակցությամբ և միացյալ ջանքերով կայացավ ևս մեկ բարեգործական ակցիա։              «Հույսդ մի´ կորցրու» կարգախոսը կրող բարեգործական ակցիայի շուրջ այսօր՝ մարտի 15-ին, Սիսիանում՝ Հ․ Սահյանի անվան մշակույթի տան ճեմասրահում, համախմբվել էին հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավաման մարմինների, համայնքային կառույցների, մշակույթի և արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, համայնքաբնակներ։     …

Read More >>

ՊՈԵԶԻԱՅԻ և ԱՍՄՈՒՆՔԻ 2018Թ.-Ի ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՈՐԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Պոեզիայի և ասմունքի 2018թ.-ի ազգային մրցույթի Գորիսի տարածաշրջանային մրցույթի հաղթողները   «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն շնորհավորում է Պոեզիայի և ասմունքի 2018թ.-ի ազգային մրցույթի Գորիսի տարածաշրջանային մրցույթի հաղթողներին, որը տեղի ունեցավ մարտի 10-ին, Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում: Առաջին հորիզոնականների հաղթողները Տաթև, Շինուհայր և Գորիս համայնքների մասնակից աշակերտներն էին, ովքեր կմասնակցեն ս.թ. մայիսի 5-ին Երևանում՝ Ամերիկյան համալսարանում, կայանալիք եզրափակիչ մրցույթին. 7-րդ դասարան-Անի Մանվելյան 8-րդ դասարան-Լիլիթ Պողոսյան 9-րդ դասարան-Տաթև Թելունց 10-րդ…

Read More >>

ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ/ՊԵԿ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԿ-ՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁևԸ՝ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆՈՎ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն/ՊԵԿ-ը ներկայացրել է ՀԿ-ների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը՝ հաստատված ՊԵԿ նախագահի հրամանով   ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն/ՊԵԿ-ը ներկայացրել է ՀԿ-ների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը՝ հաստատված ՊԵԿ նախագահի հրամանով: Սա ՀԿ օրենքի 24-րդ հոդվածի պահանջ է և վերաբերում է միայն այն Կազմակերպություններին, որոնց գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները։ Իսկ 24-րդ հոդվածի 2-րդ մասը (հաշվետվությունը հրապարակելու պահանջը) ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 1-ից,…

Read More >>

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԵՎ «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ և ՈՒՍՈՒՑՈՒՄ»/ԳՈՒՄ ՀԿ-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ԱՍՄՈՒՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

   Մամուլի հաղորդագրություն Խաղաղության Կորպուսի կամավորները և «Գործընկերություն և Ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Հայաստանում իրականացնում են անգլերեն լեզվի Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթ   Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթը (nprcarmenia.com) թևակոխել է իրականցման 8-րդ տարեշրջանը` հնարավորություն տալով ՀՀ 7-12-րդ դասարանների աշակերտներին մրցույթի շրջանակներում մրցելու և եզրափակչին իրենց մրցանակային տեղը զբաղեցնելու, որը տեղի կունենա 2018 թվականի մայիսի 5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում: Սկիզբ առնելով 2010 թվականին Հրազադանում Խաղաղության կորպուսի կամավորի ջանքերով` այժմ մրցույթը իրականացվում…

Read More >>

ԳՈՐԻՍՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ

Գորիսում կայացավ «Մշակույթը հանուն ընտանիքների պաշտպանության» բարեգործական ցուցահանդես-վաճառքը   Գորիսում գարունը մեկնարկեց ԳՈՒՄ ՀԿ-ի, Գորիսի քաղաքային պատկերասրահի և սոցիալական ոլորտի հասարակական կազմակերպությունների ցանցի համատեղ ջանքերով կազմակերպված բարեգործական ակցիայով։            Այսօր՝ մարտի 2-ին, Գորիսի քաղաքային պատկերասրահում կայացավ «Մշակույթը հանուն ընտանիքների պաշտպանության» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որին իրենց աշխատանքներով ներկայացել էին Սյունիքի մարզի 15 անհատ ստեղծագործողներ և կազմակերպություններ։      Ցուցահանդես- վաճառքի բացման և ողջույնի ելույթներով հանդես եկան Գորիսի…

Read More >>

ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄՈԴԵԼԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Շահագրգիռ կողմերը քննարկում են սոցիալական համագործակցության տարածքային մոդելի կայացման ուղիները   «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ և «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ների գործընկերությամբ իրականացվող «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի շրջանակներում ս/թ փետրվարի 15-ին Սիսիանում և փետրվարի 16-ին Գորիսում տեղի ունեցան հանդիպումներ սոցիալական ոլորտում գործունեություն ծավալող, ոլորտի խնդիրների լուծումներով շահագրգիռ կողմերի հետ:       Հանդիպումները նպատակ ունեին ներկայացնելու «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի շրջանակներում մշակված «Սոցիալական համագործակցության տարածքային մոդել»-ն ու նրա…

Read More >>

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿՄՐՑԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Պոեզիայի ԵՎ Ասմունքի Ազգային Մրցույթ 2018 Սյունիքի մարզի աշակերտները կմրցեն Խաղաղության Կորպուսի կամավորների աջակցությամբ անցկացվող ազգային մրցույթում Սյունիքի մարզի տարբեր դպրոցների աշակերտներ պայքարելու են Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթի (nprcarmenia.com) մարտին կայանալիք ազգային եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: 7-12-րդ դասարանների աշակերտներն արդեն ջանասիրաբար պատրաստվում են, սովորում են բանաստեղծությունները իրենց անգլերենի ուսուցիչների և գյուղերում ու քաղաքներում ապրող ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորների օգնությամբ: Գորիսի մրցույթը տեղի կունենա 2018 թ.-ի մարտի 10-ին, Գորիսի Վաղարշ…

Read More >>