ԱՐՏԱՇԵՍ ՏՈՌՈԶՅԱՆ

  Գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյան artashesgum@gmail.com Ա. Տոռոզյանը 2000թ.-ից հանդիսանում է ԳՈՒՄ ՀԿ-ի հիմնադիր անդամն ու նախագահը: 2008թ.-ից սկսած առ այսօր նա ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրենն է: Ա. Տոռոզյանը ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմություն և մանկավարժություն ֆակուլտետը: Տոռոզյանն ունի դասընթացներ վարելու, նախաձեռնություններ ղեկավարելու հարուստ փորձ: 2001թ.-ից սկսած առ այսօր նա հանդիսանում է կրթական  բարեփոխումների և համայնքային հիմնախնդիրների  լուծմանն ուղղված  բազմաթիվ նախաձեռնությունների ղեկավար:  2005-2008թթ. ՔՇՊԱԾ-ի /Քաղաքացիական Շահերի…

Read More >>

ԳԱՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ֆինանսական ղեկավար Գարիկ Հովակիմյան garikhgum@gmail.com Գարիկ Հովակիմյանը աշխատում է Գործընկերությունը և ուսուցում ՀԿ-ում 2007թ-ից` որպես  ֆինանսական ղեկավար: Գարիկն ավարտել է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը, իսկ այնուհետև Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի, Գորիսի կրթահամալիրի Մեքենաշինություն և տեխնոլոգիա ֆակուլտետը: Գարիկը,  որպես Գործընկերությունը և ուսուցում ՀԿ-ի  ֆինանսական ղեկավար, իր աշխատանքային պարտականությունների իրականացման ընթացքում պատասխանատու է` բյուջեի ճիշտ պլանավորման, բանկային հաշիվների, բանկերի հետ հարաբերությունների, ֆինանսական  ընթացիկ և հատուկ հաշվետվությունների համար:  

Read More >>

ԻՐԻՆԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ

  ՍՊԸ տնօրեն, հաշվապահ Իրինա Դարբինյան irinadgum@gmail.com Իրինա Դարբինյանը աշխատում  է ԳՈՒՄ ՍՊԸ-ում  2009թ.-ից` որպես հաշվապահ, և   Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ում` որպես ծրագրային հաշվապահ:  Նա  ավարտել է  Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի կրթահամալիրը, այնուհետև  Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրան: 2010թ.-ի հուլիսից առ այսօր Իրինան  ԳՈՒՄ ՍՊԸ-ի տնօրենն է: Նա   ղեկավարում է ՍՊԸ-ի մասնագիտացված թիմի աշխատանքները և համակարգում մնացած գործառույթները, վերահսկում է հաշվապահությունը,  պարբերաբար պատրաստում է ֆինանսական հաշվետվությունները  և կատարելագործում  ֆինանսական ղեկավարումը:

Read More >>

ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Կազմակերպության զարգացման և դասընթացների ղեկավար Աննա Ավետիսյան annaagum@gmail.com Աննա Ավետիսյանը Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ում աշխատում է 2005թ.` որպես  կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման  և դասընթացների մասնագետ: Աննան ավարտել է  Երևանի պետական բժշ