ԱՐՏԱՇԵՍ ՏՈՌՈԶՅԱՆ

  Գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյան artashesgum@gmail.com Ա. Տոռոզյանը 2000թ.-ից հանդիսանում է ԳՈՒՄ ՀԿ-ի հիմնադիր անդամն ու նախագահը: 2008թ.-ից սկսած առ այսօր նա ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրենն է: Ա. Տոռոզյանը ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմություն և մանկավարժություն ֆակուլտետը: Տոռոզյանն ունի դասընթացներ վարելու, նախաձեռնություններ ղեկավարելու հարուստ փորձ: 2001թ.-ից սկսած առ այսօր նա հանդիսանում է կրթական  բարեփոխումների և համայնքային հիմնախնդիրների  լուծմանն ուղղված  բազմաթիվ նախաձեռնությունների ղեկավար:  2005-2008թթ. ՔՇՊԱԾ-ի /Քաղաքացիական Շահերի…

Read More >>

ԳԱՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ֆինանսական ղեկավար Գարիկ Հովակիմյան garikhgum@gmail.com Գարիկ Հովակիմյանը աշխատում է Գործընկերությունը և ուսուցում ՀԿ-ում 2007թ-ից` որպես  ֆինանսական ղեկավար: Գարիկն ավարտել է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը, իսկ այնուհետև Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի, Գորիսի կրթահամալիրի Մեքենաշինություն և տեխնոլոգիա ֆակուլտետը: Գարիկը,  որպես Գործընկերությունը և ուսուցում ՀԿ-ի  ֆինանսական ղեկավար, իր աշխատանքային պարտականությունների իրականացման ընթացքում պատասխանատու է` բյուջեի ճիշտ պլանավորման, բանկային հաշիվների, բանկերի հետ հարաբերությունների, ֆինանսական  ընթացիկ և հատուկ հաշվետվությունների համար:  

Read More >>

ԻՐԻՆԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ

  ՍՊԸ տնօրեն, հաշվապահ Իրինա Դարբինյան irinadgum@gmail.com Իրինա Դարբինյանը աշխատում  է ԳՈՒՄ ՍՊԸ-ում  2009թ.-ից` որպես հաշվապահ, և   Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ում` որպես ծրագրային հաշվապահ:  Նա  ավարտել է  Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի կրթահամալիրը, այնուհետև  Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրան: 2010թ.-ի հուլիսից առ այսօր Իրինան  ԳՈՒՄ ՍՊԸ-ի տնօրենն է: Նա   ղեկավարում է ՍՊԸ-ի մասնագիտացված թիմի աշխատանքները և համակարգում մնացած գործառույթները, վերահսկում է հաշվապահությունը,  պարբերաբար պատրաստում է ֆինանսական հաշվետվությունները  և կատարելագործում  ֆինանսական ղեկավարումը:

Read More >>

ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Կազմակերպության զարգացման և դասընթացների ղեկավար Աննա Ավետիսյան annaagum@gmail.com Աննա Ավետիսյանը Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ում աշխատում է 2005թ.` որպես  կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման  և դասընթացների մասնագետ: Աննան ավարտել է  Երևանի պետական բժշկական ակադեմիան, նա   մասնագիտությամբ բժիշկ-դեղագետ է:  2005թ-ից սկսած առ այսօր,  Քաղաքացիական Շահերի Պաշտպանության Աջակցության Ծրագրի /ՔՇՊԱԾ-ի/   շրջանակներում Աննան  ԳՈՒՄ ՀԿ-ի  կազմակերպական զարգացման և դասընթացների ղեկավարն է: 2006թ-ից սկսած նա Քաունթերփարթ ինթերնեշնլի դասընթացավարների թիմի սերտիֆիկացված դասընթացավար է  և հանդիսանում է կազմակերպության …

Read More >>

ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ծրագրերի զարգացման ղեկավար Աննա Դանիելյան annadgum@gmail.com Աննա Դանիելյան աշխատում է  ԳՈՒՄ ՀԿ-ում 2007թ.-ից: Նա ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի, Գորիսի մասնաճյուղի Հայոց լեզու և գրականություն բաժինը: 2007-2009թթ. Աննան   հանդիսացել է ԳՈՒՄ ՍՊԸ-ի  Կամք+ թերթի աշխատակիցը, իսկ 2010-ից` նաև խմբագիրը: 2010-2013թթ. հանդիսացել է ԳՈՒՄ ՀԿ-ի Հասարակության հետ կապերի մասնագետը: 2013թ. հունիսից Աննան ԳՈՒՄ ՀԿ-ի ծրագրերի զարգացման ղեկավարը: Նա պատրաստում է ՀԿ-ի ընդհանուր ծրագրային հաշվետվություն` ամսական և եռամսյակային կտրվածքով և ներկայացնում ՀԿ գործադիր…

Read More >>

ՍԱՄՍՈՆ ՏՈՌՈԶՅԱՆ

Տնտեսվար-վարորդ Սամսոն Տոռոզյան samsongum@gmail.com Սամսոն Տոռոզյանը ԳՈՒՄ ՀԿ աշխատակազմին միացել է 2012թ. սեպտեմբերին: ԳՈՒՄ ՀԿ-ում նա աշխատում է որպես տնտեսվար-վարորդ: Սամսոնը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի հենակետային քոլեջի «Ատամնատեխնիկական» բաժինը: 2003-2005թթ ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում: Մինչ ԳՈՒՄ ՀԿ աշխատակազմին մինալը աշխատել է ատամնաբուժական կենտրոնում որպես ատամնատեխնիկ:

Read More >>