Գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյան artashesgum@gmail.com Ա. Տոռոզյանը 2000թ.-ից հանդիսանում է ԳՈՒՄ ՀԿ-ի հիմնադիր անդամն ու նախագահը: 2008թ.-ից սկսած առ այսօր նա ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրենն է: Ա. Տոռոզյանը ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմություն և մանկավարժություն ֆակուլտետը: Տոռոզյանն ունի դասընթացներ վարելու, նախաձեռնություններ ղեկավարելու հարուստ փորձ: 2001թ.-ից սկսած առ այսօր նա հանդիսանում է կրթական բարեփոխումների և համայնքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների ղեկավար: 2005-2008թթ. ՔՇՊԱԾ-ի /Քաղաքացիական Շահերի…
Աշխատակազմ
ԳԱՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ֆինանսական ղեկավար Գարիկ Հովակիմյան garikhgum@gmail.com Գարիկ Հովակիմյանը աշխատում է Գործընկերությունը և ուսուցում ՀԿ-ում 2007թ-ից` որպես ֆինանսական ղեկավար: Գարիկն ավարտել է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը, իսկ այնուհետև Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի, Գորիսի կրթահամալիրի Մեքենաշինություն և տեխնոլոգիա ֆակուլտետը: Գարիկը, որպես Գործընկերությունը և ուսուցում ՀԿ-ի ֆինանսական ղեկավար, իր աշխատանքային պարտականությունների իրականացման ընթացքում պատասխանատու է` բյուջեի ճիշտ պլանավորման, բանկային հաշիվների, բանկերի հետ հարաբերությունների, ֆինանսական ընթացիկ և հատուկ հաշվետվությունների համար:
ԻՐԻՆԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՍՊԸ տնօրեն, հաշվապահ Իրինա Դարբինյան irinadgum@gmail.com Իրինա Դարբինյանը աշխատում է ԳՈՒՄ ՍՊԸ-ում 2009թ.-ից` որպես հաշվապահ, և Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ում` որպես ծրագրային հաշվապահ: Նա ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի կրթահամալիրը, այնուհետև Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրան: 2010թ.-ի հուլիսից առ այսօր Իրինան ԳՈՒՄ ՍՊԸ-ի տնօրենն է: Նա ղեկավարում է ՍՊԸ-ի մասնագիտացված թիմի աշխատանքները և համակարգում մնացած գործառույթները, վերահսկում է հաշվապահությունը, պարբերաբար պատրաստում է ֆինանսական հաշվետվությունները և կատարելագործում ֆինանսական ղեկավարումը:
ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Կազմակերպության զարգացման և դասընթացների ղեկավար Աննա Ավետիսյան annaagum@gmail.com Աննա Ավետիսյանը Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ում աշխատում է 2005թ.` որպես կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և դասընթացների մասնագետ: Աննան ավարտել է Երևանի պետական բժշկական ակադեմիան, նա մասնագիտությամբ բժիշկ-դեղագետ է: 2005թ-ից սկսած առ այսօր, Քաղաքացիական Շահերի Պաշտպանության Աջակցության Ծրագրի /ՔՇՊԱԾ-ի/ շրջանակներում Աննան ԳՈՒՄ ՀԿ-ի կազմակերպական զարգացման և դասընթացների ղեկավարն է: 2006թ-ից սկսած նա Քաունթերփարթ ինթերնեշնլի դասընթացավարների թիմի սերտիֆիկացված դասընթացավար է և հանդիսանում է կազմակերպության …
ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ծրագրերի զարգացման ղեկավար Աննա Դանիելյան annadgum@gmail.com Աննա Դանիելյան աշխատում է ԳՈՒՄ ՀԿ-ում 2007թ.-ից: Նա ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի, Գորիսի մասնաճյուղի Հայոց լեզու և գրականություն բաժինը: 2007-2009թթ. Աննան հանդիսացել է ԳՈՒՄ ՍՊԸ-ի Կամք+ թերթի աշխատակիցը, իսկ 2010-ից` նաև խմբագիրը: 2010-2013թթ. հանդիսացել է ԳՈՒՄ ՀԿ-ի Հասարակության հետ կապերի մասնագետը: 2013թ. հունիսից Աննան ԳՈՒՄ ՀԿ-ի ծրագրերի զարգացման ղեկավարը: Նա պատրաստում է ՀԿ-ի ընդհանուր ծրագրային հաշվետվություն` ամսական և եռամսյակային կտրվածքով և ներկայացնում ՀԿ գործադիր…
ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

Համայնքային զարգացման և շահերի պաշտպանության ծրագրերի մասնագետ Արթուր Վարդազարյան arthurvgum@gmail.com
ՍԱՄՍՈՆ ՏՈՌՈԶՅԱՆ

Տնտեսվար-վարորդ Սամսոն Տոռոզյան samsongum@gmail.com Սամսոն Տոռոզյանը ԳՈՒՄ ՀԿ աշխատակազմին միացել է 2012թ. սեպտեմբերին: ԳՈՒՄ ՀԿ-ում նա աշխատում է որպես տնտեսվար-վարորդ: Սամսոնը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի հենակետային քոլեջի «Ատամնատեխնիկական» բաժինը: 2003-2005թթ ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում: Մինչ ԳՈՒՄ ՀԿ աշխատակազմին մինալը աշխատել է ատամնաբուժական կենտրոնում որպես ատամնատեխնիկ: