ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՖՈՐՈՒՄՆԵՐ

Գորիս և Վարդենիս համայնքների 80 և ավելի երիտասարդների համար «Նորարարություն հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին համայնքային ֆորումներ։

Կարողությունների զարգացման դասընթացներին մասնակցություն ունեցած երիտասարդները ֆորումի ընթացքում՝

📌կազմեցին թիմեր,

📌մարզիչների օգնությամբ բացահայտեցին համայնքային հիմնախնդիրներ,

📌յուրաքանչյուր թիմ ընտրեց մեկ հիմնախնդիր՝ ըստ առաջնահերթության։

✅Ձևավորվեցին համայնքային հիմնախնդիրները ներկայացնող թիմեր, որոնք կստանան մեկօրյա խորհրդատվություն և որից հետո յուրաքանչյուր թիմի կկցվի անհատական մենթոր։

🖇Անհատական քոուչինգի արդյունքում կմշակվեն նախագծային գաղափարներ՝ ուղղված համայնքային հիմնախնդիրների լուծմանը:

🎯Ձևավորված խմբերը հնարավորություն կունենան մասնակցել ԼԱՄՓ (Լինելով ակտիվ միացիր փոփոխությանը) նախաձեռնությանը, որը հրաշալի հարթակ է բարձրաձայնելու և ներկայացնելու համայնքում առկա մարտահրավերներն ու հիմնախնդիրները։

🔻Մարզչական աշխատանքներն իրականացվելու է մեկամսյա ժամկետով «Երիտասարդները հանուն զարգացման հիմնադրամի կողմից։

💰Ծրագիրն իրականացվում է ԹԱՅԴՍ Կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ։