Աշխատանքի հայտարարություն

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ  Սյունիքի մարզի Տեղ և Տաթև խոշորացված համայնքներում  բացվող  ընտանիքի, երեխաների, երիտասարդների զարգացման և ժամանցի  համայնքային շրջիկ կենտրոնի տնօրենի, խմբակավարների, հոգեբանի և հաշվապահի աշխատանքի համար։

Ընտանիքի, երեխաների, երիտասարդների զարգացման և ժամանցի  համայնքային շրջիկ կենտրոնը ստեղծվում է ԳՈՒՄ ՀԿ-ի, Սեյվ դը Չիլդրենի և Տեղ ու Տաթև խոշորացված համայնքների համայնքապետարանների համագործակցությամբ։

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV(հայերեն) և հետաքրքրության նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։

Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակ (ք․ Գորիս, Անկախության 3 կամ զանգահարել 077 231702 հեռախոսահամարով։

Դիմելու վերջնաժամկետը ս/թ․   դեկտեմբերի 21-ն է, ժամը 18։00-ն։

Հայտարարությանը կից կարող եք գտնել  պահանջվող աշխատակիցների աշխատանքային նկարագրերը։

Տնօրենի աշխատանքի նկարագիրը՝ այստեղ։

Միջին խմբի խմբակավարի աշխատանքի նկարագիրը՝ այստեղ։

Տարրական խմբի խմբակավարի աշխատանքի նկարագիրը՝ այստեղ։

Հոգեբանի աշխատանքի նկարագիրը՝ այստեղ։

Հաշվապահի աշխատանքի նկարագիրը՝ այստեղ։