ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

ԳՈՒՄ ՀԿ-ն Լիդիան Արմենիայի ֆինանսավորմամբ, «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» Բարեգործական հիմնադրամի/HDP, «Զանգակատուն» ԲՀԿ–ի համագործացությամբ 2017թ. մարտից ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գնդեվազ, Սարավան և Սյունիքի մարզի Գորայք համայնքներում իրականացնում է «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ նպաստել սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը` որպես համայնքի բնակիչների և սոցիալապես խոցելի խմբերի բարեկեցության ապահովման միջոց: Շահառուներն են՝ Ջերմուկ, Գնդեվազ, Սարավան և Գորայք համայնքների ֆերմերներ, ջերմոցների սեփականատերեր, գյուղատնտեսական մթերք արտադրողներ «Զանգակատուն» ԲՀԿ-ի կողմից ձեռագործ աշխատանքների…

Read More >>

ԾՐԱԳԻՐ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիր ԾՐԱԳԻՐ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ 05 օգոստոս, 2017թ. ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս ՀՀ, ք. Երևան «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարում է թիրախ մարզերում Քաղաքացիական հասարակության կառույցների/այսուհետ՝ ՔՀԿ/, Տեղական ինքնակառավարման մարմինների/այսուհետ՝ ՏԻՄ/ և Բիզնես կառույցների/այսուհետ՝ Բիզնես/ միջև համագործակցության ձևավորմանն ու խթանմանն ուղղված դրամաշնորհային մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել…

Read More >>

«ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԳՈՐԻՍ և ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

Հունիսի 30-ին «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Գորիսում/Միրհավ հյուրանոցային համալիր/ և Սիսիանում/Հ. Սահյանի անվան մշակույթի տուն/ կազմակերպել է «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի մեկնարկային հանդիպումներ: Ծրագիրն իրականացվում է «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ի կողմից իրականացվող «Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արեվելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: ԳՈՒՄ ՀԿ-ն ծրագիրն իրականացվում է «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն»/ ՀԽՀԿ  ՀԿ-ի գործընկերությամբ: «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագիրը նպատակ ունի նպաստելու…

Read More >>

ԳՈՒՄ ՀԿ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՇԱՀԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՈՒԹՅԱՄԲ

Օգոստոսի 2-ին ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակը հյուրընկալել էր Սյունիքի և Վայոց ձորի իր գործընկեր կազմակերպություններին «ՀԿ կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորման հիմունքներ» թեմայով խորհրդատվության նպատակով: Մասնակիցները իրենց հետ բերել էին իրենց կազմակերպությունների ռազմավարական պլանները, որոնք մշակվել էին ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացված համանուն դասընթացից հետո: Խորհրդատվության ընթացքում խորհրդատուն առանձին-առանձին դիտարկել է բոլորի ռազմավարական պլանները, կատարել անհրաժեշտ մասնագիտական միջամտություն և առաջարկություններ՝ պլանները վերջնականացնելու նպատակով:

Read More >>