ԻՐԻՆԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ՍՊԸ տնօրեն, հաշվապահ

Իրինա Դարբինյան

irinadgum@gmail.com

Իրինա Դարբինյանը աշխատում  է ԳՈՒՄ ՍՊԸ-ում  2009թ.-ից` որպես հաշվապահ, և   Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ում` որպես ծրագրային հաշվապահ:  Նա  ավարտել է  Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի կրթահամալիրը, այնուհետև  Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրան: 2010թ.-ի հուլիսից առ այսօր Իրինան  ԳՈՒՄ ՍՊԸ-ի տնօրենն է: Նա   ղեկավարում է ՍՊԸ-ի մասնագիտացված թիմի աշխատանքները և համակարգում մնացած գործառույթները, վերահսկում է հաշվապահությունը,  պարբերաբար պատրաստում է ֆինանսական հաշվետվությունները  և կատարելագործում  ֆինանսական ղեկավարումը: