Արժեքներ

«Գործընկերություն և ուսուցում» (ԳՈՒՄ) ՀԿ-ն 2000 թվականին հիմնադրված տեղական շահույթ չհետապնդող կազմակերպություն է հետևյալ առաքելությամբ` կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության զարգացման:

 

ԳՈՒՄ ՀԿ-ն աջակցում է Հայաստանում քաղաքացիական հասարակության առաջընթացին` նպաստելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների(ՔՀԿ), կրթական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների/ՏԻՄ/ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործընթացներին:

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

  • Թափանցիկություն և հաշվետվողականություն
  • Հստակ հաղորդակցություն
  • Պատասխանատվությունների և իրավունքների հստակություն
  • Որակյալ ծառայություններ
  • Համագործակցություն
  • Մեծ և փոքր աշխատանքների չտարբերակում
  • Ոչ ֆորմալ կրթության կարևորում

 

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  • Նպաստել ժողովրդավարական, իրավական և բարեկեցիկ պետության կայացմանը
  • Աջակցել քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանը
  • Աջակցել հանրային քաղաքականության ոլորտում փոփոխություններ կատարելու գործընթացների իրականացմանը
  • Նպաստել հանրապետության կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին
  • Նպաստել կրթական համակարգի կառավարման ժողովրդավարացմանը
  • Նպաստել համայնքային զարգացման գործընթացներին