ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Կազմակերպության զարգացման և դասընթացների ղեկավար

Աննա Ավետիսյան

annaagum@gmail.com

Աննա Ավետիսյանը Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ում աշխատում է 2005թ.` որպես  կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման  և դասընթացների մասնագետ: Աննան ավարտել է  Երևանի պետական բժշկական ակադեմիան, նա   մասնագիտությամբ բժիշկ-դեղագետ է:  2005թ-ից սկսած առ այսօր,  Քաղաքացիական Շահերի Պաշտպանության Աջակցության Ծրագրի /ՔՇՊԱԾ-ի/   շրջանակներում Աննան  ԳՈՒՄ ՀԿ-ի  կազմակերպական զարգացման և դասընթացների ղեկավարն է: 2006թ-ից սկսած նա Քաունթերփարթ ինթերնեշնլի դասընթացավարների թիմի սերտիֆիկացված դասընթացավար է  և հանդիսանում է կազմակերպության  հավաստագրման գործընթացի պատասխանատուն:  Որպես կազմակերպական զարգացման և դասընթացների ղեկավար` Աննան պատասխանատու է` դասընթացների, խորհրդատվությունների կազմակերպման  և իրականացման,  ծառայությունների մատուցման ժամանակացույցի մշակման, դասընթացների, խորհրդատվությունների որակի և սպառողների բավարարվածության գնահատման,  ոլորտային փորձագետների  ընտրության  և ծառայությունների պատվիրման համար: